Քաղաքականություն

Լավրովը ՌԴ բեռնափոխադրում իրականացնողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ-ի տարանցիկ ներուժին

1 րոպեի ընթերցում

Լավրովը ՌԴ բեռնափոխադրում իրականացնողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ-ի տարանցիկ ներուժին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ:

Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,-ասել է Լավրովը Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում