Հասարակական

Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) օգոստոսի 16-ին հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:

«Հայ-հնդկական պատմական կապերը խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:

«Այս արձանի տեղադրմամբ հայերը և Հնդկաստանից Հայաստան եկած հնդիկները մշտապես կհիշեն Մահաթմա Գանդիի սկզբունքներն ու գաղափարախոսությունը: Սա կլինի շարժիչ ուժ, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծենք»,- ասել է Վիհայ Սահասրաբուդհեն:

Անդրադառնալով Գանդիի գործունեությանը՝ նա նշել է, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:

Դեսպան Կիշան Դան Դեվալը նույնպես շնորհակալություն է հայտնել Երևանում Գանդիի արձանի բացման կապակցությամբ՝ այն համարելով հայ-հնդկական երկարամյա հարաբերությունների ամրապնդման և շարունակականության փաստարկ:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մեկնել է Օման՝ քննարկելու Իրան-ԱՄՆ բանակցությունները

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստի արարողությանը

Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում պայթյուն է որոտացել

ԱՄՆ-ին չի հաջողվել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից

ՄԻՊ–ն ու Հունաստանի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

Վրաստանում ներկայացրել են երկրի բնակչության թվաքանակը

Պետք է քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար. Գևորգ Պապոյան

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին