Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը և Ալեքսեյ Սանդիկովը պայմանավորվել են առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը և Ալեքսեյ Սանդիկովը պայմանավորվել են առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունել է պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից :

Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնել կազմակերպել վերոնշյալ հանդիպումը:

Սանդիկովը հույս է հայտնել, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում