Հայաստանում 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք, մահացել է 6 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 001 դեպք, որոնցից 221 729-ն` առողջացած, 4664-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում:
Երեկ կատարվել է 6425 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Կա 139 առողջացած, 6 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Դեպքերի ընդհանուր թիվը 1129 է: