Պաշտոնական

Հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Ինձ համար կարևոր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը:

Հանդիպման ընթացքում շեշտել եմ, որ հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է, որի շարունակականության ամրապնդումը պետք է մշտապես տեղ գտնի պետական և հանրային ռազմավարական ծրագրերում:

Իր հերթին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորեց Արցախի ճանաչման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերակատարումը»,- գրել է Սիմոնյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում