«Հայաստան» խմբակցությունն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Հակոբյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Վահե Հակոբյանին:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Թեկնածուի կենսագրությունը կներկայացնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: