Ստանիսլավ Զասը Հայաստանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 9-10-ը պլանավորված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին: