Նիժնի Նովգորոդում տեղադրվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիժնի Նովգորոդում կանգնեցվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Նիժնի Նովգորոդի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Կոմպոզիտորի հուշարձանը գտնվում է Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի մոտ: Բացման արարողությանը ներկա է եղել Նիժնի Նովգորոդի ղեկավար Յուրի Շալաբաևը։

Նա տեղեկացրել է, որ հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը կավարտվի մոտ ժամանակներս. այստեղ պետք է ավելի շատ բուսականություն լինի, տեղադրվի լուսավորություն: Քաղաքի ղեկավարը նշել է, որ հուշարձանի շուրջ տարածությունը պետք է լցված լինի կյանքով, լինի թեմատիկ՝ կապված կոմպոզիտորի ստեղծագործության կամ երաժշտության հետ:

Հուշարձանի քանդակագործը Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Միքայել Սողոյանն է:

Նիժնի Նովգորոդի արվեստի դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Սվետլանա Իսաևան ասել է, որ Խաչատրյանի երաժշտությունը ոգեշնչման և անձնական մոտիվացիայի աղբյուր է շատ ստեղծագործողների համար:

Հայերեն English Français Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից