Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 35-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի պատճառով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ նշելով, որ օգոստոսի 2-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է:

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Այն անձինք, որոնք ԶԱՀ-ի պոտենցիալ շահառու են, սակայն ինչ-ինչ պատճառով դեռևս չեն ներկայացրել հատուցման դիմում, խնդրում ենք ծանոթանալ «Հատուցումների տրամադրման կարգ»-ին։ Հատուցման դիմում ներկայացնելու համար:սահմանված ժամկետ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել