Հասարակական

Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի գնման համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):

«Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Վարչապետի պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանըմտահոգություն հայտնեց, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։ «Ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա, մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռքբերումը: Մենք այս գործընթացում պետք է շատ ակտիվ համագործակցենք նաև մեր գործընկերների հետ՝ նաև փոխադարձ օգնության և աջակցության ավանդույթները շարունակենք պահպանել», - ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ կա՝ պատվաստանյութերի փոխանակման առումով: «Ուզում եմ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերել Հայաստանին: Այսինքն, երբ իրենք ունեն հնարավորություն պատվաստանյութ փոխանցել մեզ, այդ որոշումը կայացվում է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երբ Հայաստանը կունենա նման հնարավորություն, նմանատիպ փոխադարձ որոշում կկայացվի:

Իր հերթին Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Լիտվայի կառավարությունն էլ հաստատել է Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը:

Հայերեն English Türkçe

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել