Տոկիո-2020. Հաջորդ մրցակիցս ինձ ծանոթ է. Արման Դարչինյան 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանի համար Օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը բարդ էր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դարչինյանը շեշտեց, որ առաջին մրցակցի` Սլովակիայից Անդրեյ Շեմեզի հետ մենամարտի առաջին ռաունդը բարդ էր: «Սա նրա երկրորդ մենամարտն էր Օլիմպիական խաղերում: Նա բարդ մրցակից էր, մենամարտն էլ դժվարին ստացվեց: Երկրորդ ռաունդից հետո հասկացա, որ հոգնել է, և մեծացրեցի ճնշումը»,- ասաց նա: Դարչինյանի խոսքով` հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակիչում իրեն ծանոթ է, սակայն ամեն ինչ կերևա ռինգում:

Անդրադառնալով համավարակի պայմաններում անցկացվող Օլիմպիական խաղերին՝ նա շեշտեց, որ մարզիկներն օլիմպիական ավանում ազատ են, սակայն վերահսկողության ներքո, բայց դա չի խանգարում մարզումներին:

Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ:Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը