Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ հունվար-հունիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով, իսկ միայն հունիս ամսվա աճը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 8 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին՝ 2020-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 2.1 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 6.8 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հունիսին աճը կազմել է 8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2.7 տոկոսով:

2021 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսն աճել է 5.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 10 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 0.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.4 տոկոս աճ, իսկ աճը միայն հունիս ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 20.1 տոկոս:

Հունվար-հունիսին Հայաստանից արտահանումն աճել է 23.3 տոկոսով, ներմուծումը՝ 7.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հունիսին եղել է 522.08:

Հայերեն English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ