ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցումը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ հուլիսի 22-ի արտահերթ նիստում ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Որոշմամբ ուժը կորցված են ճանաչվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Սուրեն Պապիկյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի, Անահիտ Ավանեսյանի, Արմեն Փամբուխչյանի, Դիանա Գասպարյանի, Գնել Սանոսյանի, Համբարձում Մաթևոսյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Հարությունյանի, Արարատ Գրիգորյանի, Դավիթ Գևորգյանի, Նարեկ Մկրտչյանի, Հակոբ Սիմիդյանի գրանցումները, ինչպես նաև «Հայաստան» դաշինիքի ընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Մարիաննա Եփրեմյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի գրանցումները:

Այսպիսով ՔՊ-ից ինքնաբացարկ էր ներկայացրել 17 անձ, «Հայաստան» դաշինքից՝ 3: Որոշման նախագիծն ընդունվեց 7 կողմ ձայներով:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2021-ի հունիսի 20-ին : Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres