Սյունիքում կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների համար կառավարությունը օժանդակության նոր գործիքակազմ է ներդնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն կատարեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում:

Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ դրա շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային ու վարկային ներկա և ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա ու ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կարևոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ ու սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Նաև ավելացվել է ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:

Քերոբյանը հավելեց, որ առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ:

Հայերեն

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին

ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ

Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Հայտնի է 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Կիպրոսի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությանը

Ինդոնեզիայում առգրավվել է շուրջ 425 մլն դոլարի մետամֆետամին և կոկաին տեղափոխող նավ. ձերբակալվել է 5 անձ

Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» ծրագրի նախագիծը