Առաջին զորամիավորման զինծառայողները գերազանց են կատարել կրակային պատրաստության խնդիրները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակ վարելու հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները գերազանց են կատարել առաջադրված խնդիրները։