Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլյայնվում է, հասանելի կլինի Գյումրիում, Վանաձորում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում շուրջ 1 000 շահառու ստացել է անվճար բուժօգնություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:

«Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին, և մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1 000 քաղաքացի: Տարիների դինամիկան ցույց է տալիս, որ շահառուների թիվն ավելանում է: 2019 թվականին պետական բյուջեից ծրագրի համար փոխանցվել է 650 մլն դրամ, 2020 թվականի 870 մլն դրամ, իսկ 2021 թվականի համար 1 մլրդ 100 մլն դրամ է նախատեսված: Ասեմ, որ ծրագրից ոչ ոք դուրս չի մնում, բուժառուների թվի ավելացմանը զուգահեռ ավելանում են պետական բյուջեի հատկացումները»,- ասաց Արմինե Աղաջանյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ շահառուները բոլոր տարիքային խմբերի այն բուժառուներն են, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Սահմանված է, որ հիվանդը պետք է առաջին 4 ժամերին հասցվի հիվանդանոց, դրանից բացի, բուժառուները չպետք է ունենան հակացուցում սահմանված դեղորայքը կամ բժշկական միջամտությունը ստանալու համար:

«Կաթվածները հիմնականում հանդիպում են բարձր տարիքային խմբերում՝ 65 և ավելի: Ասեմ, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում: Խնդիրն ընդհանրապես ավելի շատ տղամարդկանց մոտ է հանդիպում, սակայն երիտասարդների շրջանում կանայք են գերակշռում՝ պայմանավորված հղիության բարդություններով, համակարգային հիվանդություններով, հակաբեղմնավորիչների ընդունմամբ»,- ասաց Եկատերինա Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքով, մոտ 90 տոկոսով հնարավոր է կանխարգելել գլխուղեղի կաթվածը, անհրաժեշտ է ռիսկի գործոնները (զարկերակային ճնշումը, հիպերխոլեստերինը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը) հաշվի առնելով` կառավարել դրանք:

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նկատեց, որ ծրագիրը տալիս է իր արդյունքները: Եթե մինչև ծրագրի ներդրումը գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասման դեպքում բուժառուների 2/3-ը ձեռք էր բերում կամ ծանր հաշմանդամություն, կամ մահանում էր, ապա ծրագրի շրջանակում բուժում ստացած բուժառուների շուրջ 70 տոկոսը դառնում է ինքնասպասարկվող: Ինչը բավական լավ ցուցանիշ է: Գլխուղեղի անոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը 2005 թվականին 4 հազար է եղել, 2010 թվականին՝ շուրջ 3 հազար, 2015 թվականին՝ 2 հազար 400 և 2019 թվականին մոտ 2 հազար է:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է այն ընդլայնել՝ ծառայությունը հասցնելով նաև մարզեր: Առաջիկայում այն կկիրառվի Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում: Շուտով կսկսվեն մասնագետների վերապատրաստման աշխատանքները:

Հայերեն Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է