Միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին. հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները