«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ։ Հիմքեր չկար կարծելու, որ Ադրբեջանից հնարավոր կլինի ինչ-որ զիջումներ ստանալ՝ կառույցում այս կամ այն կարգավիճակով ներգրավելու միջոցով։ Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ այսօր խոսվում է Ադրբեջանին եւ Պակիստանին այդ ինտեգրացիոն գործընթացում ընդգրկելու մասին, նշանակում է, որ նախնական քննարկումներում այնուամենայնիվ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Նկատենք, որ ադրբեջանական լրատվական դաշտում արդեն արձագանքներ կան, որտեղ հերքում են իրենց հետաքրքրությունը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետություն դառնալու հարցում, որպես հիմնավորում բերելով այն, որ կառույցը չի կարողանում լուծել իր անդամների խնդիրները, եւ իրենք նման միջավայրում անելիք չունեն։ Ինչպես նաեւ շեշտում են, թե Ադրբեջանը «լավ հարաբերություններ» ունի կառույցի անդամ երկրների հետ եւ կարիք չկա գտնվել այն կառույցում, որտեղ Հայաստանն է։ Սրանք իհարկե առաջին ուղերձներն են, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ նրա հասարակությունը դեռեւս պատրաստ չեն հայտնվել կառուցողական եւ համագործակցային դաշտում, որքան էլ այդ մասին խոսեն իշխանությունները։ «Հաղթանակի» էյֆորիան այնքան մեծ է, որ հեռուն նայելու կարողությունը կուրացրել է թե՛ իշխանություններին, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան