Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ e-gov.am և govtravel.am կայքերում փոփոխությունների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել e-gov.am և govtravel.amկայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունն ուսումնասիրելու և վերհանելու մասին հաղորդագրություն է տարածել:

Ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է e-gov.am և govtravel.amկայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին: Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և այն երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության պետական շահի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել էe-gov.am ևgovtravel.amկայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով նաև քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրավական ակտերի փոփոխությունները սահմանված կարգով հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/):

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է նաև իրականացնել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպում-քննարկումներ՝ հասարակությանը ի հայտ եկած նոր ռիսկերը և դրանցով պայմանավորված վտանգները իրազեկելու համար:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am ևgovtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:

Հավելենք նաև, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում»:

Հայերեն

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին