ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեցWorld Open շախմատի միջազգային խոշոր մրցաշարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` World Open-ի գլխավոր մրցաշարում հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Հանս Նիեմանը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ գրոսմայստեր Արամ Հակոբյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 3-6-րդ հորիզոնականները։ Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Վլադիմիր Հակոբյանը 6,5-ական միավոր կիսեցին 7-10-րդ հորիզոնականները։
Մինչև 1800 գործակից ունեցող շախմատիստների պայքարում Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստ Վալերի Հակոբյանը 8 միավորով դարձավ մրցաշարի հաղթող։