Ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը. մանրամասնել է Սերգեյ Կոպիրկինը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հուլիսի 7-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման օրակարգին:

«Առաջնորդները կքննարկեն այն, ինչ անհրաժեշտ կհամարեն: Բնականաբար, կքննարկվեն անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, կարծիքներ կփոխանակվեն մեր քաղաքական երկխոսության դինամիկան պահպանելու վերաբերյալ, կքննարկվեն հարաբերությունները տնտեսական ոլորտում, հումանիտար ոլորտում: Մի խոսքով՝ կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման նպատակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - մեկնաբանեց Ռուսաստանի դեսպանը:

Այս համատեքստում Կոպիրկինը ավելացրեց, որ կա մեկ այլ կարևոր հարց, որը կարող է քննարկվել Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում: Հաջորդ տարի Հայաստանը և Ռուսաստանը նշելու են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ նույնպես առաջնորդները կփոխանակվեն մտքերով՝ ինչպես արժանապատվորեն և մեր հարաբերությունների մակարդակին համապատասխանող ոգով նշել այս նշանավոր տարեդարձերը», - ավելացրեց դեսպանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան