Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում Հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն Ժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիա-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակը։

Հաստատվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքներն առաջնահերթությունները, ու անելիքները։ Քննարկումների արդյունքում, կայացվել են որոշումներ եւ ընդունվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարություն, որը կհրապարկվի առաջիկա ժամերին։

Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին հետեւյալ կազմով՝

Իշխան Սաղաթելյան,

Սիմոն Սիմոնյան,

Լիլիթ Գալստյան,

Արծվիկ Մինասյան,

Միքայել Մանուկյան,

Տարոն Տոնոյան,

Աշոտ Սիմոնյան,

Հակոբ Մաթիլյան,

Իգոր Սարգսյան,

Արգիշտի Գեւորգյան,

Սուրեն Մանուկյան,

Բագրատ Եսայան,

Պետրոս Մեղրյան։

Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը։

Ժողովի աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին հուլիսի 6-ին, ժամը 12։00 ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում Գերագույն մարմնի ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հայերեն Русский

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ