Հասարակական

Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել․ կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել․ կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու մանկապարտեզներում ջրի աղտոտվածության մասին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկության իսկությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը շեշտեց, որ ՀՎԿԱԿ մասնագետները, գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ միասին գտնվում են Քանաքեռ-Զեյթունում։

«Իրենք տեղում աշխատում են, որպեսզի պարզեն, արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, թե՞ ոչ։ Անհրաժեշտ գործողություններն իրականացնելուց հետո Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի»,- նշեց Խաչատրյանը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջում էլ հայտնել են, որ ջրի պղտոր կամ ժանգագույն լինելու մասին ահազանգը ստացել են մի քանի բնակչից՝ վաղ առավոտյան։

«Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները»,- նշել են վարչական շրջանից և հավելել, որ ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Կառույցից նաև տեղեկացնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի մանկապարտեզից ծնողներին ահազանգել են, որ երեխաներին տուն տանեն, քանի որ մանկապարտեզների ջուրը թունավորված է: Այդ մասին ծնողները գրել են ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ փորձելով հասկանալ՝ որն է խնդիրը: Մասնավորապես, մատնանշվում են Երևանի թիվ 153, թիվ 149 և թիվ 151 մանկապարտեզները:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում