Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնգը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում «Զանգեզուրի միջանցք»-ի ներդրման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ իրենք քննարկել են Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինի հետ և պարզել, որ նման արտահայտություն չի արվել։

«Չինաստանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունի։ Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցությունների միջով, ինչը պատերազմից ավելի լավ է։ Խնդրի խաղաղ լուծման համար անհրաժեշտ բոլոր քայլերը մենք կգործադրենք մեր ուժերի ներածին չափով։ Այսպիսով մենք կփորձենք ապահովել տարածաշրջանում սահմանային անվտանգություն»,- նշեց Ֆան Յոնը։

Հայերեն العربية English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն