Տնտեսություն

Հայաստանից այս տարի արտահանվել է 21 հազար տոննա ծիրան

1 րոպեի ընթերցում

Հայաստանից այս տարի արտահանվել է 21 հազար տոննա ծիրան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության նիստում անդրադարձավ գյուղմթերքի արտահանման գործընթացին, որի առնչությամբ գոհունակություն հայտնեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վահան Քերոբյանը նշեց, որ մինչև այս պահը ծիրանի արտահանումը նախորդ ողջ տարվա նույն ժամանակահատվածի 7,2 հազար տոննայի համեմատ կազմել է 21 հազար տոննա:

«Մենք արդեն գերազացել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը: Նախորդ տարի այդ ծավալը եղել է 19,7 հազար տոննա, իսկ այս տարի արդեն 21 հազար է, և կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ 50-70 տոկոս ավել արդյունք ունենալ միայն ծիրանի մասով:

Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք ենք արտահանել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է: Այս տարի էապես լավ արդյունք է լինելու թե 2019-ի, թե 2020-ի նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում