ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն, ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ),Եվրամիության(ԵՄ)ևԿանաչ կլիմայի հիմնադրամի(ԿԿՀ)կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղցորդագրություն է տարածել ՎԶԵԲ-ը:

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում էԱԿԲԱ Բանկի կողմից, ՎԶԵԲ-ի՝Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի(ԿՏՖԾ-GEFF)և«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծիներքո՝ խթանելով տեղական ձեռնարկություններին վարկերի տրամադրումը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով` միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գիծն օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց չափանիշները, արդիականացնել արտադրությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խթանել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներն ու տեխնիկական խորհրդատվությունը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»նախաձեռնության ներքո:

ՎԶԵԲ-ի՝Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրնաջակցում է ձեռնարկություններին և անշարժ գույքի սեփականատերերին,ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում:Ֆինանսավորում կստանան այն ծրագրերը, որոնքներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտոգալվանային արևային վահանակները,գեոթերմալջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը:Ծրագիրըներառում է նաև տեխնիկական խորհրդատվությանհամապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերելև ստուգել կանաչ ներդրումներիհամարհնարավորությունները: Բիզնեսները կարող են պարզել, թեորկանաչ տեխնոլոգիաներն ենհասանելի Հայաստանում՝ԿՏՖԾՏեխնոլոգիայի ընտրիչիմիջոցով։

ԿԿՀ-ն կաջակցի ծրագրին կարողությունների զարգացման և իրականացման միջոցով՝ միևնույն ժամանակ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող՝ կանաչ ծրագրերի համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մասնավոր հատվածի տեխնոլոգիական արդիականացման խրախուսումը և աջակցությունը կբարելավեն մրցունակությունը և ունեն արտահանման հնարավորությունները էլ ավելի խթանելու պոտենցիալ: ԱԿԲԱ Բանկը մեր երկարաժամկետ հաճախորդներից է և ազդեցիկ գործունեություն է ծավալում ամբողջ երկրում: Մենք հանձնառու ենք օժանդակել ընկերություններին, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և հաջողությամբ աշխատեն ի շահ Հայաստանի տնտեսության»:

«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝ տալ բարձր հավելյալ արժեք և նպաստել նրանց մրցունակության և արդյունավերության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ։ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու հայաստանյան մասնավոր հատվածի «կանաչ» վերափոխմանը և դրա՝ արժեշղթաների Եվրոպական ցանցին ինտեգրմանը», նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

ԱԿԲԱ Բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ անհատ հաճախորդներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Ակտիվների առումով այն Հայաստանի 4-րդ խոշորագույն բանկն է, և գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական բնակավայրերի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործում:

ԿՏՖԾ (GEFF) ծրագիրն օգնում է Հայաստանում կառուցել կանաչ տնտեսություն՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը, համաձայնՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն(GET) մոտեցմանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Հայերեն English Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում