Հասարակական

Աշոտ Սաղյանի հավաստիացմամբ՝ գիտական ինստիտուտի օպտիմալացումը չպետք է ինքնանպատակ լինի

2 րոպեի ընթերցում

Աշոտ Սաղյանի հավաստիացմամբ՝ գիտական ինստիտուտի օպտիմալացումը չպետք է ինքնանպատակ լինի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը վստահ է՝ գիտական այս կամ այն ինստիտուտի օպտիմալացումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է բխի գիտության շահերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սաղյանը հայտնեց հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Պետք է իրականացնել մոնիտորինգ: Օպտիմալացումը պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ բովանդակային: Ամեն մի դեպք անհրաժեշտ է քննարկել, հասկանալ, թե միավորման դեպքում որ մոդելն է պետք ընտրել: Դրան կարող են միանալ հետազոտական գիտաարտադրական, գիտակրթական համակարգերը: Ինչը պետք է լավ ուսումնասիրվի: Կա տարբերակ, երբ ինստիտուտներն ուղղակի միավորվում են մեկ կենտրոնի մեջ: Պետք է ստեղծել ցանցային համակարգ, այսինքն օպտիմալացնել ներուժը, ոչ թե շենքն իրար միացնել: Ըստ գիտահետազոտական ուղղությունների, հզոր նպատակային ծրագրի, ըստ գերակա ուղղությունների կստեղծվեն իրատեսական հնարավորություններ կառուցվածքային օպտիմալացման համար»,-ասաց նա:

Ըստ Սաղյանի՝ պետք է այնպես արվի, որ օպտիմալացումից գիտությունը, կոլեկտիվը շահի: «Այնպես չէ, որ ինչ-որ ինստիտուտ փակվի ու կոլեկտիվին գցեն փողոցները: Օպտիմալացումը պետք է հնարավորություն տա ավելի թույլ օղակները միացնել հզոր օղակներին ու առաջ գնալ»,-ընդգծեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում