Հասարակական

Աշոտ Սաղյանը գիտահեն տնտեսության զարգացման գործում կարևորում է ռազմավարական խնդիրների հստակեցումը

2 րոպեի ընթերցում

Աշոտ Սաղյանը գիտահեն տնտեսության զարգացման գործում կարևորում է ռազմավարական խնդիրների հստակեցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը կարևորում է գիտահեն տնտեսության զարգացումը և կարծում, որ այդ բնագավառում առաջընթացի համար նախ և առաջ պետք է հստակեցնել ռազմավարական խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը Սաղյանն ասաց, որ այս հարցում որոշիչ խոսք պետք է ասեն ակադեմիայի մասնագետները, նրանք պետք է որոշեն, թե որոնք են գիտության գերակա ուղղությունները, հասկանան, թե ինչպիսի գիտություն պետք է զարգանա, որը հենք հանդիսանա գիտահեն տնտեսության համար:

«Մենք գիտատեխնոլոգիական ինստիտուտ ենք, ունենք բազմաթիվ մշակումներ, որոնք չենք կարողանում ներդնել Հայաստանում, որովհետև մեր գործարաններն այլևս չկան: Խորհրդային Միության տարիներին կար երեք հզոր կենսատեխնոլոգիական գործարան: Մեկը Չարենցավանում, մեկն Աբովյանում և մյուսը Երևանում, բայց մասնավորեցումից հետո այդ գործարանները այլևս չկան: Ստիպված այն տեխնոլոգիաները, արտադրանքը, որոնց հիմքերը դրել էինք ու որի կարիք կա, գնում ենք ուրիշներից՝ պարսիկներից, վրացիներից»,-շեշտեց Սաղյանը:

Նրա խոսքով՝ դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, Բարձրտեխնոլոգիականարդյունաբերությաննախարարություն, որ գոնե մեկ գործարան կառուցեն Հայաստանում, քանի որ առնվազն ութ տեխնոլոգիա կարող են ներդնել: «Ներուժ ունենք, տեխնոլոգիաներն ունենք, արտադրական ռեգլամենտներն ունենք, բայց չունենք գործարան»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում