Սպորտ

Հայ գրոսմայստերները մասնակցում են Սերբիայի միջազգային մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հայ գրոսմայստերները մասնակցում են Սերբիայի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում մեկնարկել է Silvel Lake 2021 օփեն մրցաշարը, որին մասնակցում են 27 երկրների 131 շախմատիստները, այդ թվում՝ 15 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է հնդիկ պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը։ Տեր-Սահակյանը 5 միավորով բաժանում է 2-5-րդ հորիզոնականները, իսկ Պետրոսյանը 4,5 միավորով կիսում է 6-19-րդ հորիզոնականները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում