Մհեր Գրիգորյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից: Մհեր Գրիգորյանը հուլիսի 1-3-ը կգտնվի Ալմաթիում՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:
Կարդացեք հոդվածը` Русский