Հասարակական

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված մի քանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվող նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձ ընտրակաշռք տալու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:

Ըստ աղբյուրի՝ առերևույթ ընտրակաշառքի երկրորդ դեպքն արձանագրվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում:

«Մասնավորապես, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի տարածքում գումարի տեսքով բաժանում են ընտրակաշառք՝ անձամբ բնակիչներին այցելությունների կամ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև որոշակի առումով կաշառքի շուրջ համաձայնություններ են ձեռք բերում բջջային հեռախոսակապի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում և Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Ն.Մ.-ն Վ.Հ.-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար մարդկանց «հավաքագրելու» շուրջ, նրանից ստացել մոտ 540.000 ՀՀ դրամ գումար, որը բաժանել են իրենց մտերիմ շուրջ 36 անձի` որպես ընտրակաշառք` դաշինքի օգտին քվեարկելու համար՝ յուրաքանչյուր անձին տալով 15.000 ՀՀ դրամ: Կատարել է ստացողների ցուցակագրում, որը տվել է Վ.Հ.-ին:

«2021թ. հունիսի 19-ին Վ. Հ.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ»,- տեղեկացնում է ՀՀ դատախազությունը՝ հավելելով, որ քրեական գործով ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածանքով ներգրավվել է 2, իսկ ստանալու կասկածանքով՝ 6 անձ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննությունը շարունակելու համար:

Երկու քրեական գործերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՕՊԵԿ+-ը կարող է հուլիսին ավելացնել նավթի արդյունահանման ծավալները՝ օրական ավելի քան 411 հազար բարելով

Մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը՝ դառնալով կրթության ոլորտի կարևոր հարցերը քննարկելու հարթակ

Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա

Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է՝ ներառելով ևս 11 բնակավայր

ԱՄՆ-ն կրկնապատկում է պողպատի և ալյումինի մաքսատուրքերը

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ. վրաերթի ենթարկված կինը մահացել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջ

«Հայ ճամբար 2025»՝ ֆլամանդալեզու հայ երեխաների և պատանիների համար

Վրաստանի նախագահը Հարավային Կովկասը խաղաղության օազիս դարձնելու հնարավորություն է տեսնում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում կայացած համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը