Իրավունք

Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:

Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար և ընդգծել, որ նկատելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, որոնք ուղղված են ստանձնած պարտականությունների կատարմանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում