Սպորտ

Սամվել Սևյանը` Տիգրան Պետրոսյանի մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Սամվել Սևյանը` Տիգրան Պետրոսյանի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան արագ շախմատի հուշամրցաշարի հաղթողն ԱՄՆ ներկայացուցիչ Սամվել Սևյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից հավաքելով 8 միավոր, մրցաշարի հաղթող դարձավ Սևյանը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Գևորգ Ալավերդյանն է, իսկ եռյակը եզրափակում է Աշոտ Նադանյանը՝ 7 միավորով:

«Երկաթե Տիգրանը» Միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու: Պետրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, իսկ 1966 թվականին՝ պաշտպանել այն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում