1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հրապարակել է «Հիշատակներ» երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն արդեն Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Այն գործիքավորել է Կարնո Բաղդասարյանը:
Քրիստինե Պեպելյանը սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1997-2003 թվականներին՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Հետո ընդունվել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիջազ-վոկալ բաժին։
Աշխատել է Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններում: 2013-ին եղել է «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական մարզիչ։
Հյուրախաղերով և մենահամերգներով այցելել է բազմաթիվ երկրներ։ Թողարկել է ձայնասկավառակներ, տեսասկավառակներ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ: Հատկապես սիրված են երգչուհու «Մայրիկ», «Հայ զինվոր», «Կյանքիդ գնով», «Չէ, չէ, չէ», «Աղոթք» և այլ ստեղծագործություններ: