Սոցիալական հարցեր

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվելեն կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 45 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 913-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 769 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 461 քաղաքացու հետազոտություն, որոնցից 885-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում