Մանուէլ Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի անվան շախմատային միջազգային հուշամրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի էր՝ 2602 միջին վարկանիշով:

Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։ Պետրոսյանը Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող է դառնում 2-րդ տարին անընդմեջ։Նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը։ Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Հակոբյանը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն