Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանին Ադրբեջանի կողմից 15 գերիների վերադարձը և Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների հանձնումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Վստահության ամրապնդման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը»:

Լինդեն այս առիթով հավելել է, թե ուրախ է աշխատել Վրաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։

Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիների վերադարձը հունիսի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում