Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,- հայտարարել է Լավրովը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ