Հայտնի ու անհայտ Հայաստան. մի քանի խորհուրդ ներգնա տուրիստին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ առաջ՝ բացահայտելով Հայաստանը, մի ճշմարտություն հասկացա՝ ավելի բարդ, բայց միաժամանակ, հեշտ է սիրելը, երբ ճանաչում ես… Ու, այո, խոսքը Հայրենիքի մասին է: Բարդ է, քանի որ այն բազում <<դեմքեր>> ունի՝ սկսած վատ ճանապարհներից մինչեւ չզարգացած տրանսպորտային ենթակառույցներ մարզերում… Հեշտ է, որովհետեւ յուրաքանչյուր նոր քայլ նոր բացահայտում է: Ու պարզվում է՝ այնքան շատ բան չգիտես քո երկրի մասին, այնքան շատ բան, որոնցով կարող ես հպարտանալ ու հիանալ:

Եվ, առաջին հերթին, խոսքը ամրոցների մասին է: Իսկ այդպիսիք քիչ չեն: Մենք կներկայացնենք դրանցից միայն մի քանիսը, որտեղ այցելությունը կհետաքրքրի ձեզ:

Արագածոտն

Բացի Ամբերդից, այս մարզում դուք կարող եք գրեթե ամբողջությամբ վերականգնված Դաշտադեմի ամրոցը/Թալինից ոչ հեռու/՝ իր միջնաբերդով, ամրոցով, մատուռով, բաց ջրամատակարարման համակարգով…

Նույն մարզում՝ Կոշում է գտնվում Աղջկաբերդը: Հասկանալու համար, որ ամրոցը կարող է իսկապես առնչված լինել կնոջ, բավարար է ուղղակի տեսնել այն՝ փոքր, նրբագեղ, հղկված, կոկիկ քարով շարված բերդ է գյուղի վերջնամասում:

Արարատ

Ուրցաձորում՝ Խոսրովի անտառ տանող ճանապարհին է գտնվում Տափի ամրոցը, որը ժողովուրդը Գեւորգ Մարզպետունու բերդ է կոչում: Ռազմական նշանակության բավականին լավ պահպանված շինություն է՝ աշտարակներով, պաշտպանական պատերով եւ սենյակներով:

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում՝ անառիկ սարի գագաթին է գտնվում Կաքավաբերդը/ Գեղի բերդ կամ Թաթուլի բերդը: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, 924 թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց: Այն ներկայում լավ պահպանված է, բերդի ներսում կա նաեւ եկեղեցի:

Կոտայք

Այստեղ՝ Բջնի գյուղում է գտնվում Բջնիի ամրոցը: Այն դարեր ի վերՆիգգավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները: Այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներ ու հետքեր են մնացել, պահպանված է նաեւ գաղտնի ստորգետնյա ճանապարհի մի փոքր հատված:

Վայոց ձոր

Արտաբույնք գյուղի հարեւանությամբ է գտնվում Հայաստանի՝ տարածքով ամենամեծ ամրոցներից մեկը՝ Սմբատաբերդը, որի պարիսպներից հիանալի տեսարան է բացվում դեպի Վայոց Ձոր:

Եվս մեկ ամրոց՝ Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, Գլաձոր գյուղից 15 կմ հեռավորությամբ է: Այն եղել է Պռոշյան տոհմի իշխանանիստը:

Սյունիք

Կապան-Քաջարան ճանապարհին գտնվող Բաղաբերդը հայտնի է ոչ միայն ճարտարապետությամբ կամ պաշտպանական նշանակությամբ: 1170 թ. Գանձակի սելջուկները գրավելով Բաղաբերդը, այստեղ այրել են Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան:

Կապանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Հալիձորի բերդը(Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ) XVIII դ.վերակառուցել է Դավիթ Բեկը՝ դարձնելով ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Հիանալի պահպանված ու հետաքրքիր կառույց է՝ շրջապատված հարուստ բնությամբ:

Հետաքրքրական են նաեւ Մեղրու եւ Խնձորեսկի՝ Մխիթար Սպարապետի բերդերը:

Տավուշ

Բերդավանի ամրոցը գտնվում է նույնանուն գյուղի հարեւանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Լավ պահպանված կառույց է՝ միջնաբերդով, աշտարակներով:

Լոռի

Զբոսաշրջային եւս մեկ գրավչություն՝ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից ոչ հեռու: Անմշակ քարերից կառույցների անսամբլ է, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճ:

Ախթալայի բերդը կամ Պղնձահանք բերդը գտնվում է Ախթալա գյուղում՝ ճամփեզրին: Հետաքրքիր կառույց է, որի տարածքում կա նաեւ եկեղեցի՝ պահպանված որմնանկարներով:

Եվս մեկ պաշտպանական նշանակության բերդ՝ Կայանբերդը գտնվում է Հաղպատի ճանապարհին:

Շիրակ

Այս մարզում ամրոցի՝ աննշան պահպանված հատվածներ կան Գուսանագյուղում: Սակայն այցելության տեսանկյունից առավել հետաքրքիր են Գյումրիում գտնվող Սեւ եւ Կարմիր բերդերը:

Գեղարքունիք

Բերդկունք գյուղի հարեւանությամբ են գտնվում Սպիտակ բերդի ավերակները: Այն կառուցվել է մ.թ.ա. 2-1 հզում եւ իր նշանակության ծառայել մինչեւ 10 դ.: Հատվածաբար պահպանված են պատերն ու աշտարակները:

Արմավիր

Այս մարզում է գտնվել Սարդարապատի ամրոցը, որից այժմ պահպանված է հողե պատի մի հատված:

Անկախ թե ինչպես եք ճանապարհորդում, վճարեք Կոնվերս Բանկի քարտերով, օգտվեք տարբեր ակցիաներից եւ յուրաքանչյուր գնումից կուտակեք Կոնվերս միավորներ՝ դրանք հետագայում փոխանակելով արժեքավոր նվերներով:

Մանրամասները՝

Կոնվերս միավորների մասին՝ https://benefits.conversebank.am/hy/description/

Բանկի քարտային պրոդուկտների մասին՝ https://www.conversebank.am/hy/cards/

Հուշարձանների մասին՝ https://hushardzan.am/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Հայերեն العربية English Русский

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը