Հասարակական

Ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն. ԿԳՄՍ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն. ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով` ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն: Դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել: Երաշխավորված է նաև շուրջ 30 դասընթաց»,- նշել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այդ դասընթացներից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները:

Զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով պետությունը 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի2021 թվականի մարտի 5-ի հրամանով հաստատվել էուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում