Մշակույթ

Մհեր Գրիգորյանն ու Միխայիլ Շվիդկոյը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ու Միխայիլ Շվիդկոյը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում, և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում