Տեր-Պետրոսյանը իր թիմակիցներին հորդորեց քարոզարշավն անցկացնել հանգիստ և սառնասիրտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր թիմակիցներին հորդորեց առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել հանգիստ, հանդարտ և սառնասիրտ:

«Ես գտնում եմ, որ դուք պիտի վարեք շատ հանգիստ, հանդարտ, սառնասիրտ քարոզչություն: Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ, կուզի հայհոյեն, ինչ կուզի անեն, թող իրենց ցույց տան: Ձեր փաստարկներն այնքան հզոր են, որ բացարձակապես կարիք չունեք այդպիսի բանակռիվների մեջ մտնելու… էլ քաչալ շուն..էլ ի՞նչ են ասում: Դա թողեք իրենց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

ՀՀ առաջին նախագահը հավելեց, որ կլինեն հրապարակային հեռուստատեսային դեբատներ, որոնց իրենք կմասնակցեն. «Էլի ասում եմ՝ պետք չի հավասարակշռությունը կորցնել, ինչքան էլ լրագրողները փորձեն… հմուտ են, կփորձեն հավասարակշռությունից հանել, մի տրվեք այդ բաներին, հանգիստ ձեր ասելիքն ասեք, մնացածը ինչ ուզում են թող ասեն»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ պատրաստ է մեծ մամուլի ասուլիս տալ, հրավիրել բոլոր ցանկացող լրագրողներին: «Այնտեղ ինձ ինչքան ուզում են թող ռմբակոծեն, ես, այսպիսի բանակ ունենալով, այդպիսի ռմբակոծությունից չեմ վախենում»,- եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հայերեն Русский

Կիևում ռուսական հարվածներից 9 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան կատարելիք այցի համար

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ

«Ինտեր»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթից