Սպորտ

Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Superbet Chess Classic-ում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Superbet Chess Classic-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour-ի հերթական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում մեկնարկող Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք:

Անդրանիկ տուրում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց բելգիացի Լուպուլեսցույի հետ:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում