Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում այցելել է եղբայրական գերեզմանոց, աղոթել է նահատակվածների հոգիների հանգստության համար

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում այցելել է եղբայրական գերեզմանոց, աղոթել է նահատակվածների հոգիների հանգստության համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ, ժամանելով Արցախ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելել է եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթել է նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելել քաջորդիների շիրիմներին։

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը եղել է Սյունիքի մարզում: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցել են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում