1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական ևգործնական ցուցադրական պարապմունքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կարգերը։