Դավիդ Ալաբան 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Ռեալ»-ի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբայի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ ակումբն Ալաբայի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:
Դավիդ Ալաբան «Ռեալ» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»-ից, որտեղ հանդես էր գալիս 2008 թվականից: Գերմանական ակումբի կազմում Դավիդ ալաբան անցկացրել է 431 հանդիպում:
Կարդացեք հոդվածը` Русский