Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության դինամիկան աճողական միտում ունի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Իրադրությունը ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանակնությամբ շարունակելու է լարվել: Վերջին 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները փոխներթափանցված վիճակում են: Եվ ինչո՞ւ է իրադրությունը լարվել. ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց կանգնած են, տարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունը, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա իրավիճակից հետո կա հավանականություն, որ մեր զինված ուժերի ներկայացուցիչները կփորձեն նրանց գերի վերցնել, նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ իր գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում լայնածավալ բախում կարող է տեղի ունենալ:

Հայերեն English Русский

Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն