Անդրանիկ Քոչարյանը տեսնում է մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման տեսակոտ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Քոչարյանը նախ նշեց, որ առավոտյան Ադրբեջանը, առևանգելով 6 հայ զինծառայողի, նոր իրողություն է առաջացրել, սահմանային շատ ծանր իրավիճակ Հայաստանի համար, ապագայում նաև՝ իրենց համար, տարածաշրջանի համար:

«Եվ ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաև ՌԴ-ի հետ ունենք համագործակցության մի շարք պայմանագրեր, որոնք պետք է աշխատեն, և երևա, որ դրանք կենսունակ են նման խնդիրների գոնե կանխարգելման առումով»,-ասաց նա:

Քոչարյանը շեշտեց՝ կան իրավիճակներ, որտեղ որոշումները շատ երկար են կայացվում:

«Նախ նման իրավիճակներ չպետք է առաջանան, իսկ առաջանալու դեպքում որոշումները պետք է լինեն անմիջապես: Բայց պետք է նայենք, թե մենք ինչքանով ենք ի վիճակի ինքներս կանխել նման իրավիճակները: Կարծում եմ, ժամանակն է, որ մենք արդեն մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին և բոլոր սցենարներն ունենանք մեր տեսադաշտում: Կարող է իրավիճակը նորից գնա բարդացման, մենք գտնվում են արտահերթ ընտրությունների շեմին, ընտրություններն էլ իրենց ներքին լարվածություններն են առաջացնում: Բայց իրականում մենք ունենք սահմանային լարվածության աճ, որը պետք է փորձենք կախել: Իսկ հետագա լարվածությունները կանխելու համար ոչ միայն մեր ԶՈՒ կառավարելիության մակարդակը պետք է ունենա թռիչքաձև բարձրացում, այլ նաև մոբիլիզացիոն ռեսուրսի կայացման անհրաժեշտության առջև ենք կանգնած»,- ասաց Քոչարյանը:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել