«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց առաջին 10 համարների թեկնածուների անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը ներկայացրեց ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին 10 համարների թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախընտրական ցուցակում սերնդափոխություն է տեղի ունեցել, որը տրամաբանական է յուրաքանչյուր կուսակցության կամ քաղաքական ուժի համար։

«Պետք է միշտ այդ փոփոխությունները լինեն և պետք է ճանապարհ հարթվի նոր մարդկանց, երիտասարդների համար։ Ինչ վերաբերվում է մեր գործընկերներին, ովքեր այս կամ այն ձևաչափով չեն ներգրավվել ցուցակի մեջ, ապա խնդրում եմ և հորդորում եմ սև կատու մութ սենյակում չփնտրել՝ գոյություն ունի շատ հստակ գաղափար, որ մենք մեր գործընկերների հետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հետ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք»,- ասաց Աբովյանը։

Արման Աբովյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․

1․ Գագիկ Ծառուկյան

2․ Միքայել Մելքումյան

3․Իվետա Տոնոյան

4․Դավիթ Սիմոնյան

5․ Կարապետ Գուլոյան

6․ Շաքե Իսայան

7․ Քաջիկ Գևորգյան

8․ Արման Աբովյան

9․ Լուիզա Սարգսյան

10․ Հրանտ Դավթյան

Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին