Տիգրան Հակոբյանն անդրադարձավ հեռարձակողների անկախության հարցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը նկատել է, որ հեռարձակողների ազատությունն ու անկախությունը նախորդ տարի ավելի շատ վտանգել են համավարակը և պատերազմը, երբ լրատվամիջոցների եկամուտները կտրուկ նվազել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացմանը:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ամեն տարվա վերջում գրավոր դիմում է բոլոր հեռարձակողներին՝ խնդրելով ներկայացնել այն բոլոր միջամտությունները, դժգոհությունները, որ նրանք ունեն իշխանություններից՝ գործադիր, դատական, օրենսդիր:

«Գանգատը եղել է, որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում նաև պատգամավորներ խտրական, անհարգալից, երբեմն արհամարհական, սպառնալիքներով համեմված վերաբերմունք են դրսևորում՝ և լրագրողների, և լրատվամիջոցների նկատմամբ: Մենք գտնում ենք, որ դա իհարկե անթույլատրելի է, սակայն նաև համարում ենք, որ բացասական այդպիսի դրսևորումները համակարգված բնույթ չեն կրել և չեն վտանգել լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը: Մեր կարծիքով` այդ ազատությունն ու անկախությունը նախորդ տարի ավելի շատ վտանգել են համավարակը և պատերազմը, որովհետև լրատվամիջոցների եկամուտների կտրուկ նվազումը շատերին կախվածության մեջ է դրել տարբեր քաղաքական ուժերի և ֆինանսական խմբավորումների ներքո: Եվ այդ վտանգները ցավոք որևէ անգամ չեն հաշվառվում և ներկայացվում»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Հանձնաժողովը հասկանում է, որ շատ դժվար է պաշտպանել ժողովրդավարական նորմերը արտակարգ իրավիճակներում, ինչպիսին էին համավարակը և պատերազմը, սակայն այդ դրական եզրակացությունը չի նշանակում, թե հանձնաժողովն այդ ոլորտում ազատության վիճակը համարում է բավարար, պատճառները շատ են: Հակոոբյանը մատնանշեց հանձնաժողովի սահմանափակ հնարավորությունները և լիազորությունները, տեղեկատվական հստակ քաղաքականության բացակայությունը և այլ գործոններ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում կայուն համակարգ ստեղծելու գործում, որը կսպասարկեր հանրային շահը:

«Շատ ժամանակ մենք ուշադրություն չենք դարձնում և հեռարձակողների անկախությունը պայմանավորում ենք միայն իշխանության կամ պետության միջամտությամբ, բայց դա այդպես չէ: Առաջխաղացումն ակնհայտ է: Սակայն հիմնադիրների, քաղաքական ուժերի ազդեցությամբ խմբագրական և կադրային քաղաքականության միջամտությամբ, ստվերային ֆինանսավորմամբ ևս սահմանափակվում է լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը: Ակնհայտ է, որ այդ ազդեցությամբ և միջամտությամբ է պայմանավորված այն, որ մի շարք հեռարձակողներ հաճախ անտեսում են հանրային շահը, քաղաքացիների իրավունքը՝ ստանալ անկողմնակալ և բազմակողմանի տեղեկատվություն և սպասարկում են քաղաքական ուժերի և անհատների շահերը»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ